ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
29.07.2011 | 00:00

...թե նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի սկզբներին տեղի կունենա ՀՀԿ 13-րդ հերթական համագումարը` համապետական երկու ընտրություններին ընդառաջ: Ասում են` թեժ է լինելու: Չնայած մինչ այդ արդեն որոշված կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակի տեղերն ու մեծամասնականի առաջադրումները, և համագումարին կմնա դրանք լոկ «կոնստատիրովատ», թեժը, ասում են, այլ հարցում է լինելու. այն է` ովքեր են այս անգամ դառնալու հանրապետական կուսակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանի տեղակալներն ու գործկոմի անդամները:
Հիշենք, որ ՀՀԿ ղեկավարի առաջին տեղակալի աթոռն առ այս պահը թափուր է, և հիշենք, որ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ արեց, որ տիրանա այդ աթոռին, սակայն ՀՀԿ գործկոմն ասաց` ոչ, քոնը չէ, ու Հովիկ Աբրահամյանը չդարձավ անգամ շարքային տեղակալ. նա ընդամենը քաղաքական հանձնաժողովի նախագահն է:
Փաստորեն, ՀՀԿ սպասվող տեղակալային, գործադիր անդամների կոնֆիգուրացիայով որոշվելու է` ՀՀԿ-ում ո՞ր թևն է հաղթելու սպասվող` անչափ համապետական երկու ընտրություններում որպես ապագա վարչապետացու:

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ